Բաժիններ՝

Facebook-ը ներառել է ավտոմատ գրվող մեկնաբանությունների գործառույթ

Ճանաչված սոցիալական ցանցի նոր առանձնահատկությունը, որը վերջերս նկատվել է որոշ օգտատերերի կողմից, մեկնաբանություններ անելը բարձրացնում է նոր մակարդակի: Այժմ մեկնաբանությունները կարող են գրվել նաև մեխանիկական տարբերակով:

Այժմ համակարգը կներկայացնի մեկնաբանությունների մի շարք պատրաստի առաջարկներ, որոնցից դուք կարող եք ընտրել ձեր ցանկացածը: Իհարկե, կարող եք գրել նաև  ձեր սեփական մեկնաբանությունը:

Կարդացեք նաև

Օգտագործելով ալգորիթների հիման վրա ստեղծված տեքստը՝ կարող եք թողնել ընդհանուր բնույթի մեկնաբանություններ՝ արտացոլելով ձեր զգացմունքները: Այսինքն, ստացվում է, որ համակարգը մեզ առաջարկվում է տեքստային էմոջիներ:

Սեղմելով մեկնաբանությունների դաշտը՝ կարող եք ընտրել մի քանի պատրաստված պատասխաններից մեկը:  «Հուսով եմ, որ ամեն ինչ լավ է», կամ ՝«Սա այնքան տխուր է» և մի շարք այլ պատրաստի մեկնաբանություններ, որոնք պետք է օգնեն օգտատերերին խնայել ժամանակ և էմոցիաներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս