Բաժիններ՝

Apple-ն իջեցնում է iPhone XR-ի գները և վերսկսում է iPhone X-ի արտադրությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Apple-ը կրճատել է iPhone-ի՝ սեպտեմբերին ներկայացված բոլոր երեք նոր մոդելների արտադրությունը: IPhone XS-ի, iPhone XS Max-ի և iPhone XR-ի արտադրության կրճատման տարբեր պատճառներ են նշվում: Սակայն հիմնական պատճառն այն է, որ ընկերությունը պատվերների ավելի մեծ քանակ էր նախատեսել: Այս տեղեկությունը տարածող The Wall Street Journal-ը նշում է, որ Apple-ն իջեցնում է iPhone XR-ի գները: Իջեցումները կգործեն արդեն մյուս շաբաթվանից: Սկզբնական շրջանում գները իջնելու են միայն Ճապոնիայում: Խնդիրն այն է, որ Ճապոնիայում, և առհասարակ ամբողջ աշխարում, iPhone8-ի պահանաջարկը սպասվածից մի քանի անգամ ավելի քիչ է: Բացի այդ, ընկերությունը կրկին վերսկսում է արտադրել iPhone X-ը՝ մի քանի շուկաներում վաճառքի համար:

Միջազգային մամուլը գրում է, որ Ճապոնիան միայն սկիզբն է և ամբողջ աշխարհում աստիճանաբար սմարթֆոնի նոր մոդելի գինը զգալիորեն կիջնի:

iPhone X–ը, որի արտադրությունը դադարել էր iPhone XS-ի թողարկումից հետո, ավելի պահանջված էր սպառողների կողմից, քան iPhone8-ը:

Հիշեցնենք, որ ըստ ներքին աղբյուրների՝ Apple-ը ճիշտ չի հաշվարկել, թե ինչպիսի պահանջարկ են ունենալու նոր սմարթֆոնները: Խոսքը հատկապես iPhone XR-ի մասին է: Սմարթֆոնները ներկայացնելուց հետո ընկերությունում հասկացել են, որ սմարթֆոնների պահանջարկը մոտ 3 անգամ քիչ է, քան նախատեսում էին իրենք: Այդ ժամանակ սմարթֆոնների արտադրությունը կրճատվել է մոտ 3 անգամ: Հիմա ընկերությունը ստիպված է ևս մեկ անգամ կրճատել սմարթֆոնների արտադրությունը:

Մասնագետները գրում են, որ տարօրինակ է, որ Apple-ը կրճատում է սմարթֆոնների արտադրությունը դեկտեմբերի նախաշեմին, քանի որ դեկտեմբերին, սովորաբար, գրանցվում են մեծ քանակությամբ պատվերներ:
Apple-ը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել սմարթֆոնների արտադրությունը կրճատելու մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս