Բաժիններ՝

Թիմ Քուկը Google-ը համարել է լավագույն որոնողական համակարգը, չնայած գաղտնիության հետ կապված խնդիրներին

Apple-ի ղեկավար Թիմ Քուկը Google-ը լավագույն որոնողական համակարգն է համարել աշխարհում, չնայած գաղտնիության հետ կապված խնդիրներին, եւ հանդես է եկել ի պաշտպանություն կորպորացիայի սարքերում դրա օգտագործման:

Նա անձնական տվյալների պաշտպանության մասին պատմել է Axios պորտալին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է նոյեմբերի 18-ին։ Լրագրողը հարցրել է Քուկին, թե ինչու է Apple միլիարդավոր դոլարներ ստանում Google-ից եւ լռելյայն նրա որոնողական համակարգը տեղադրում իր արտադրանքի մեջ, երբ երկու ընկերությունների վերաբերմունքը տեղեկատվության գաղտնիության նկատմամբ չի համընկնում:

«Ես կարծում եմ, որ նրանց որոնողական համակարգը լավագույնն է»,-նշելէ նա, պարզաբանելով, որ իր կորպորացիան հատուկ կարգաբերումներ է ավելացրել իր Safari բրաուզերում, որպեսզի այնպիսի ընկերություններ, ինչպիսին Google-ն է, չկարողանան հետեւել դիտումների պատմությանը եւ տվյալներ հավաքել օգտատերերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս