Instagram-ից հերքել են գաղտնաբառերի արտահոսքի մասին լուրերը
Instagram սոցիալական ցանցից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օգտատերերի գաղտնաբառերի արտահոսք է տեղի ունեցել:
Արտահոսքի մասին խոսակցություններն ի հայտ էին եկել այն բանից հետո, ինչ Instagram-ի օգտատերերը բրաուզերի որոնման տողում սկսել էին տեսնել իրենց գաղտնաբառը:
Instagram-ից, սակայն, հայտնել են, որ այդ տեղեկությունը փակ է եղել կողմնակի անձանց համար: «Գաղտնաբառի մասին տեղեկությունը բաց չի եղել այլ անձանց համար: Մենք փոփոխություններ ենք մտցրել, որ նման բան այլևս չկրկնվի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են ընկերությունից:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Facebook-ը 1 մլրդ դոլարով գնել էր Instagram-ը: