 
                        Instagram-ը ցույց կտա, թե որքան ժամանակ եք անցկացրել սոցցանցում
 
                                    Instagram այժմ աջակցում է «Your Activity» նոր գործառույթը, որը հետևում է, թե որքան ժամանակ են օգտատերերը ծախսել սոցիալական ցանցում:
Բացի այդ, հավելվածը թույլ կտա սահմանել սոցցանցի օգտագործման ժամանակահատվածը և անջատել ծանուցումները:
Հավելվածում անցկացրած ձեր ժամանակի մասին ինֆորմացիա կարող եք գտնել հենց հավելվածում: Վերևի աջ անկյունում կա «Ваши действия» («Your Activity») տողը, որտեղ գրանցվում են բոլոր տվյալները:

Այս գործառույթի միջոցով կարող եք կարգավորել սոցցանցում անցկացվող ժամանակը և սահմանել հստակ ժամանակահատված: Հավելվածը ծանուցման միջոցով կհայտնի, որ ձեր ժամանակը սպառվել է:

Նշվում է, որ շուտով Facebook-ը ևս կհետևի Instagram-ի օրինակին և կավելացնի այս գործառույթը:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        