Բաժիններ՝

Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհները՝ Բիզնես ինովացիոն ֆորումում

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվի ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը: Այս անգամ ֆորումն ունի «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագիրը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ սա ԱՏՁՄ-ի կողմից կազմակերպվող կարևորագույն միջոցառումներից է։

«Այն համախմբում է հայկական և միջազգային տեխնոլոգիական և բիզնես ոլորտների առաջատար փորձագետներին և կառավարության ներկայացուցիչներին՝ կիսվելու ինովացիոն զարգացման առաջավոր փորձով, հաջողության պատմություններով, քննարկելու ոլորտների արդի միտումները և ձևավորելու հետագա գործողությունների պլան»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բիզնես ֆորումն անվանում է «Հայկական Դավոս» և նշում է, որ պրոֆեսիոնալների քննարկումների միջոցով կնախանշվի Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհները, ապա այն կներկայացվի պետական համապատասխան մարմիններին:

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանի խոսքով՝ ֆորումն այն հարթակն է, որի միջոցով պետք է խափանվի կապը բիզնեսի և գիտության մեջ: Սրա արդյունքում՝ ՏՏ և բարձր տեխնոլոգիաներն ավելի կիրառական կդառնան՝ խթանելով բիզնեսի արդիականացումը և զարգացումը Հայաստանում:

Այս անգամ բիզնես ֆորումում առանցքային թեմաները 5-ն են.

• Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարություն
• Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում
• Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը
• Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը Հայաստանի մարզերում
• Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում

Ի դեպ, ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆորումի շրջանակում առաջին անգամ կհնչեցնի Հայաստանի բարձր տեխնոգիաների ոլորտի զարգացման պետական կոնցեպտը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս