Յուրաքանչյուր տղամարդ կարող է ասել կնոջը, որ նա գեղեցիկ է: Լինենք ազնիվ. դա բավականին ընդհանուր և սովորական կոմպլիմենտ է:
Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) համալսարանի գիտնականները պարզել են, որ այն դեռահասնները, որոնք մոնիթորի առջեւ օրական մեկ ժամից պակաս են անցկացնում, ավելի մեծ բավականություն են ստանում կյանքից, քան նրանց այն հասակակիցները, որոնք կախված են համակարգչից:
Ծնող լինելը յուրաքանչյուրիս և՛ առաքելությունն է, և՛ երջանկությունը։ Սակայն այն իրականում ամենաբարդ պատասխանատվություն կրող սոցիալական դերն է, որը կարող է ունենալ մի շարք հետևանքներ (բացասական, դրական)` մարդկային որակի դաստիարակման հարցում։
Հաճախ մեր վարքագիծը ենթագիտակցորեն ազդում է այլ մարդկանց վրա: Մենք անգամ չենք էլ կարող ենթադրել, թե դա որքան արդյունավետ կարող է լինել: Այդ խորհուրդները շատ օգտակար կարող են լինել, սակայն համոզվել կարելի է միայն սեփական փորձով:
Ինչ ուզում ես՝ ասա, տղամարդու ուշադրությունը գրավում են նախ՝ աղջկա արտաքին տվյալները, ապա նոր՝ ներաշխարհը: Եթե ուզում եք ձեզ վրա բևեռել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, ձեր արտաքին տեսքով զբաղվեք:
Այս երևույթը հաճախ հանդես է գալիս ոչ ճիշտ կառուցվածքով, քանի որ մարդը, լինելով սոցիալական էակ և կարևորելով դիմացինի գնահատանքն իր տեսակի հանդեպ, չի կարող գոյություն ունենալ առանց ուշադրության և կարևորվելու։
Ինչպես պնդում են հոգեբանները, ուրախ հարաբերությունների համար կան մի քանի հիմնական կանոններ. նման մտածողություններ, նույնանման կենսական դիրքեր, մեկը մյուսին առավելագույնը տալու մղում: Եվ այս կանոնները հիմնված են երկու պարզ սկզբունքների վրա: Եթե պահպանված չեն այս սկզբունքները, ապա հարաբերությունները գնալով կորցնում են իրենց համը:
Եթե հարցնեն, թե ով է կյանքի ամենակարևոր մարդը, մարդկանց մեծամասնության մտքին առաջին հերթին գալիս են ծնողները և ընկերները: Բայց պետք չէ թերագնահատել հարազատ քրոջը:
Գաղտնիք չէ, որ ոչ վերբալ հաղորդակցության շնորհիվ ստանում ենք տեղեկատվության 55 տոկոսը։ Adme.ru-ն առաջարկում է ուշադրություն դարձնել նշաններին, որոնք մարդիկ ուղարկում են՝ առանց այդ մասին գուշակելու։
Ցանկացած կին, նույնիսկ ամենաուժեղ, խիզախ, ինքնավստահ ու հմայիչ կինը կարող է իր կյանքի որոշակի փուլում ենթարկվել հոգեբանական բռնության: Իսկ ո՞ր փուլում կինը պետք է գիտակցի, որ տղամարդը սկսել է իրեն մանիպուլյացիայի ենթարկել:
Իրական թույլտվությունը հասարակ կարելին է: Էրիկ Բեռնը սցենարային ծրագրավորման հայտնի սկզբունքի և խաղերի թեորիայի հեղինակն է: Դրանց հիմքում ընկած է տրանսակտային վերլուծությունը, որն այժմ ուսումնասիրում են ողջ աշխարհում:
Փոքրիկ ազնվականներին ամենափոքր տարիքից ներշնչում էին, որ ում շատ է տրված, շատ էլ պահանջվում է: Հետևաբար, եթե ազնվական ես ծնվել, բարի եղիր լինել խիզախ, ազնիվ, կրթված և ոչ՝ այն բանի համար, որ հասնես փառքի ու հարստության, այլ՝ որովհետև պարտավոր ես հենց այդպիսին լինել:
Շերոն Սթոունը հայտնի է՝ որպես Հոլիվուդում ամենաբարձր IQ-ն ունեցող դերասանուհի: Փայլուն դերասանուհին չի կորցրել հումորի զգացումը և շարունակում է շռայլել իր սրամիտ կսմիթները, որոնցում ավելի շատ ճշմարտություն և կենսական իմաստնություն կա, քան շատ հայտնի փիլիսոփաների մոտ՝ գոնե ժամանակակից կնոջ և նրա՝ այս աշխարհում ունեցած դերի մասով:
Աշխարհը լի է անբուժելի հիվանդություններով և համաճարակներով, որոնք էականորեն կրճատում են մարդկային պոպուլյացիան: Սակայն, բացի ֆիզիկական և օրգանական համակարգին վնաս հասցնող համաճարակներից, գոյություն ունեն նաև հոգեբանական բնույթ կրող համաճարակներ…
Նախկինում ես մտածում էի, որ մարդն ամեն տեսակ կարող է լինել, թեկուզ գող, բռի կամ խաբեբա: Ուրեմն այդպես է դասավորվել նրա կյանքն ընտանիքում, այդպես են դաստիարակել ծնողները, կամ մեկ այլ պատճառ կա:
Ես որոշեցի այս նամակն ապագայի համար ինձ գրել ոչ այն պատճառով, որ այդպիսով ուզում եմ խաբել սկլերոզին կամ կանխարգելել ծերունական թուլամտությունը:
Տարածված է միֆ, որ ընտանեկան կապերն ամենաշատը կնոջն են հարկավոր, և հենց այդ պատճառով էլ նա պարտավոր է տաքուկ միջավայր ստեղծել տանը, իսկ տղամարդն ընդամենը համաձայնում է ընտանիք ունենալուն և ամուսնությանը։
Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր:
Որպես կանոն՝ երեխան վախենում է քնել, քանի որ լռության և դադարի մեջ արթնանում են տագնապն ու անհանգստությունը, որոնք կապված են ինչ-որ իրադարձությունների և ապրումների հետ, որոնք երեխան չի նկատում՝ ցերեկային լեցուն առօրյա ունենալու պատճառով:
Երբ մենք ծնվում ենք, մենք ազատ ենք: Մեզ ոչ ոք ու ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար: Երեխան ինքն իր հետ շատ լավ է զգում իրեն: Բայց հետո մենք սկսում ենք մեծանալ: Մանկությունը մարդու կյանքի ամենանշանակալից շրջանն է: Մեզ հետ այդ շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն իրենց դրոշմն են դնում մեր հետագա ողջ կյանքի վրա:
1. Երազանքները կամ պետք է խելացնոր լինեն, կամ անիրական, այլապես դրանք պարզապես վաղվա պլաններ են:
Պատկերացրեք այսպիսի տեսարան: Դուք քիթ քթի կանգնած եք մի մարդու դիմաց, ով տառացիորեն եռում է զայրույթից ու գոռում ձեզ վրա, և ամենը, ինչ դուք ուզում եք անել, նրան նույն կերպ պատասխանելն է: Խնդիրը միայն այն է, որ այդպիսով դուք ոչ մի կերպ չեք շտկի իրավիճակը:
Հավանաբար մեզնից շատերը կցանկանային ծնվելիս նվեր ստանալ մի տեղեկատու, որը հետագա մեր ողջ կյանքի ընթացքում կօգներ մեզ ապրել անհոգ և երջանիկ: Բայց, ցավոք, մենք ամեն ինչ ստիպված ենք լինում ճանաչել և իմանալ սեփական փորձով, եթե պատրաստ չենք լսել նրանց իմաստուն խորհուրդները, ով իր կյանքում արդեն իսկ անցել է որոշակի հանգամանքների միջով:
Ինչպես և ցանկացած ուրիշ երեխաներ, հրեաների երեխաները նույնպես շրջապատված են ուշադրությամբ և հոգատարությամբ:
Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը:
Մարդիկ կան, որոնց վրայից դժբախտության հոտ է գալիս: Նրանք բավականին հմայիչ են, լավ կրթություն ունեն և հաճախ շատ կարգին մարդիկ են, բայց նրանցից ուզում ես փախչել:
Մենք, իհարկե, ասում ենք «շնորհակալություն» և «խնդրեմ», սակայն դա բարեկիրթ վարվելակերպի փոքր մասն է միայն: Բավարար չէ, այնպես չէ՞: Էթիկետը նախորդ դարում չի մնացել:
Ի՞նչ է սոցիալական կյանքը և այդ կյանքի ընթացքում արտահայտվող ճգնաժամերը: Ըստ հոգեբանների, մարդը, լույս աշխարհ գալով և շրջակա միջավայրին հարմարվելով, ունենում է որոշակի ճգնաժամեր, որոնք արտահայտվում են տարիքային տարբեր փուլերում:
Հուզական այրումը միանգամից չի առաջանում, այն ունենում է իր տևական թաքնված շրջանը: Սկզբնական փուլում անձը զգում է, որ պարտականությունների հանդեպ իր ոգևորվածությունը մարում է:
Տղամարդն ու կինն ամուսնանում են կամ պարզապես սկսում են ապրել միասին, նույն հարկի տակ: Վերջապես կարելի է ամեն ինչ անել միասին՝ արթնանալ, պատրաստվել աշխատանքի գնալուն, ընթրիք պատրաստել, շանը տանել դուրս, կարդալ, ակտիվ կենսակերպ վարել կամ հանգստյան օրերին պարզապես թավալվել անկողնում: