Կամակորությունների պատճառներից մեկն էլ կարող է լինել ծնողների տարիքը։ Երբ նրանք լույս աշխարհ են բերել փոքրիկին` իմանալով, որ երկրորդը չեն ունենալու, փորձում են ամեն բանով գոհացնել։
Յուրաքանչյուր մարդ, ապրելով սեփական պետության հովանու ներքո` ինքնաբերաբար դրսևորում է համապատասխան սոցիալական վարք։ Նա կարծես նավ լինի բաց ծովում, որն առանց ղեկի տրվում է ալիքների հոսքին։
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։
Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները։ Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից։ Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի։
Ծնողները, հնարավորության դեպքում, հետևողական պետք է լինեն, որպեսզի երեխան շատ շփվի ընտանիքից դուրս միջավայրերում, սովորի խաղալիք տալ և վերցնել, օգնել և հրել, կռվել և հաշտվել։
Եսասիրությանն ի դեմ` գալիս է այլասիրությունը (ալտրուիզմը)։ Սա այն իրավիճակն է, երբ անհատը շրջապատի հետաքրքրությունները և պահանջները վեր է դասում սեփական հետաքրքրություններից և պահանջներից։
Հիշե՛ք, եթե Ձեր առաջ կա նպատակ և որոշում` դրան հասնելու, սկսեք շարժվել առաջ, նույնիսկ ամենափոքր քայլերով ընթացեք դեպի դրա իրականացումը։ Ձեռնարկելով առաջին քայլերը` շատ չեք սպասի արդյունքին, այն ակնառու կլինի։ Փոքր հաջողությունները գործի են դնում շարժիչը, ինչն արթնացնում է տաղանդ և նոր փուլի սկիզբ։
Օրինակ, օրվա մեջ կես ժամ ընթեցանությունն աստիճանաբար կվերածվի սովորության, և դուք արդեն օրն առանց ընթերցանության լիարժեք չեք համարի։ Այն կլինի օրվա հիմնական բաղադրիչներից։