Ինչպես հաջողությունը տուն բերել. Ֆեն-շուի գլխավոր կանոնները

Ֆեն-շուի արևելյան փիլիսոփայությունը ավելի քան 3000 տարիների ընթացքում հարստացել է հատուկ խորհուրդներով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրենց տունն ավելի հարմարավետ դարձնել: Տան հաջողությունը շատ կարևոր է:

Ժամանակակից աշխարհում տունը մարդկանց համար այն մեծ նշանակությունը չունի, ինչ հին ժամանակներում, քանի որ մենք տանն ավելի ու ավելի քիչ ժամանակ ենք անցկացնում: Բայց դա չի խոսում այն մասին, որ տունն էներգետիկ տեսանկյունից ավելի լուսավոր չպետք է դարձնել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչ իրեր են երջանկություն բերում և որոնցից է պետք ազատվել: Ֆեն-շուում կան մի քանի հատուկ կանոններ, որոնց շնորհիվ դուք կարող եք բարելավել տան մթնոլորտը և տուն թողնել միայն դրական էներգիա:

Ֆեն-շուի կանոններ, որոնց մասին չի կարելի մոռանալ:

1. Տունը մաքուր պահեք: Սա ամենագլխավոր կանոնն է, որի մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ: Ժամանակին լվացեք ափսեները, մաքրեք փոշին և տան յուրաքանչյուր իրը դրեք իր տեղում: Հակառակ դեպքում դուք կարող եք առողջության և տրամադրության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ: Մաքուր տանը միշտ ավելի հարմարավետ է: Այնպես որ, ձեզ կարգուկանոնի սովորեցրեք:

2. Մաքուր օդը լավ տրամադրության գրավականն է: Ձեր բնակարանն օդափոխեք օրը մեկ անգամ՝ ավելի քիչ հոգնելու և աշխատանքից առաջ լավ քնելու համար: Ասում են, որ դա լավացնում է ուղեղի գործունեությունը և բարձրացնում կանխազգացումը:

3. Միջանցքում լույսի աղբյուրը տեղակայեք հնարավորինս դռան մոտ: Լույսը պետք է ուղիղ դռան վրա ընկնի: Սա կվախեցնի չար ուժերին և թույլ կտա կարգավորել քունը. դուք ավելի քիչ սարսափներ կտեսնեք:

4. Փորձեք տանը հնարավորինս շատ պահել փշատերև բույսեր: Եթե դուք թշնամիների հետ կապված խնդիրներ ունեք, ապա պատուհանագոգին դրված դրված մեկ կակտուսը կարող է օգնել լուծել խնդիրը, սակայն մեկից ավելի կակտուս տանը պետք չէ պահել:

5. Ցանկալի է` ննջարանում համակարգիչ, հեռուստացույց և աշխատասեղան չունենալ: Ննջարանում չպետք է լինի նաև ջուր, իհարկե, բացառությամբ մեկ բաժակ խմելու ջրի: Ննջարանում պետք է լինի միայն մահճակալ և պահարան՝ իրերի մինիմալ քանակով: Կահույքը պետք է ուղղանկյուն ձև ունենա: Ընդ որում, որքան քիչ լինի սենյակի ընդհանուր մակերեսը, այնքան լավ: Սա տան ամենակարևոր մասն է, ուր ավելորդությունների համար տեղ չպետք է լինի:

6. Ննջարանում չպետք է շատ կարմիր իրեր լինեն: Այս սենյակի գույները պետք է հանգիստ, հողեղեն լինեն: Դա կարող է լինել սպիտակ գույնը, մոխրագույնը, շագանակագույնը և խամրած կանաչը:

7. Խոհանոցում հայելիներ չպետք է լինեն: Բոլոր ավելները, հատակի փայտերը և մաքրող միջոցները պահեք լոգարանում: Խոհանոցը ընտանեկան հավաքի, սնունդ ընդունելու տեղ է, և այնտեղ հեռուստացույց չպետք է լինի: Հիմա շատ տարածված է խոհանոցում հեռուստացույց դնել, բայց դա բացարձակապես սխալ է: Ոչ ոք և ոչինչ չպետք է խաթարի խոհանոցի ներդաշնակությունը:

8. Աշխատասեղանի մոտ և հյուրասենյակում կարելի է դնել բուրգերի մակետներ: Դրանք իրենց մեջ կխտացնեն դրական էներգետիկա և կտան ձեզ, երբ դուք դրանց կողքին գտնվեք:

9. Ցանկացած սենյակի կենտրոնում ոչ մի ավելորդ բան չպետք է լինի, ոչ մի կահույք: Դա վերաբերում է և հյուրասենյակին, և խոհանոցին, և ննջարանին: Ցանկացած տարածքի կենտրոն Ցի էներգիայի ազատ շրջանառության վայր է:

10. Մուտքի դռան առաջ անպայման պետք է կախվի կարմիր ժապավեն: Այն կվախեցնի չար ուժերին և կպահպանի տանն ապրող մարդկանց անդորրը:

11. Ոչ մի դեպքում տան ներքին հարդարանքում չօգտագործեք բռնություն, պատերազմ, արյուն և նմանատիպ բաներ պատկերող նկարներ: Նկարները պետք է արտահայտեն ձեր ստեղծարար ցանկությունները: Ձեր տանը եղած նկարներում պետք է ծով, անտառ, սարեր լինեն` ննջարանում, ընտանեկան դիմանկարներ՝ հյուրասենյակում, և փողի պատկերներ՝ աշխատասենյակներում:

12. Տանը կահույքի տեղափոխություն արեք, երբ զգում եք, որ կյանքում ինչ-որ բան պետք է փոխել: Դա կօգնի ձեզ վերակազմակերպվել, նոր գործեր սկսել և ապագայի համար ինչ-որ բան պլանավորել:

13. Անպայման դեն նետեք հին, մաշված, անպետք իրերը, փչացած մթերքները: Չի կարելի տանը պահել այն ամենը, ինչ ձեզ այլևս երբեք պետք չի գալու: Անգամ, երբ անպետք իրերը աչքից հեռու եք պահում, միևնույն է, նեգատիվը կարող է հայտնվել այնտեղ, ուր նրան չեք սպասում:

14. Ննջարանը պետք է լինի ազատ և մաքուր: Կահույքը մահճակալին շատ մոտ մի դրեք: Սուր անկյունները չպետք է ուղղված լինեն դեպի մահճակալը:

15. Աշխատեք օգտագործել բուրավետ ձողիկներ և մոմեր ավելի հաճախ, որպեսզի տանը գերիշխի հաճելի աուրա:

16. Յուրաքանչյուր սենյակում երկուսից երեք գույն օգտագործեք: Ավելի շատի իմաստը չկա, իսկ ավելի քիչ՝ չի կարելի: Երբ սենյակը բացարձակ միատոն է, Ցի էներգիան այնտեղ պարզապես կորչում է: Ընդ որում, սենյակների ներքևի մասը մուգ տոների մեջ պետք է լինի, իսկ վերևի մասը՝ բաց:

Այս կանոններից յուրաքանչյուրը կատարել դժվար չէ: Սրանք բոլորն ամբողջության մեջ կօգնեն ձեզ՝ ձեր տունը վերածել երջանկության և պայծառ էներգիայի բնօրրանի: Մի անտեսեք այս կանոնները, եթե ուզում եք, որ ձեր տունը դառնա արարչագործության վայր: Ճիշտ ձևավորված և կահավորված տունը ձեզ կօգնի ազատվել սթրեսներից և ուժ գտնել առաջ շարժվելու համար: Սա ձեր ամրոցն է, ձեր պաշտպանությունը: Այնպես որ, փորձեք աշխատել դրա վրա առաջին հերթին:

Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս