Հայ-ադրբեջանական առաջնագծի Նախիջևանի հատվածում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվող անհանգստանցող զարգացումների ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի միջև:
«Իսկապես Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը Նախիջևանում շատ մեծ է, որին Իրանը ձգտել է և որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ հատկապես հետխորհրդային ժամանակաշրջանում, քանի որ մինչ այդ եղել են որոշ իրադարձություններ, որոնց ներկայումս անդրադառնալու հարկ չկա»:
Կառավարությունն այս հարցում իրոք դժվարին վիճակում է։ Ընդդեմ Ամուլսարի թափ առնող հասարակական կարծիքին դեմ գնալը բացասաբար կազդի նոր իշխանության վարկանիշի վրա և առաջիկա ընտրություններին կնվազեցնի նրանց ձայները։
«Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ տարբեր ելքեր փնտրել՝ ռուս փորձագետների միջոցով ներկայացնելով դիրքորոշումներ, որոնք կապ չունեն Ռուսաստանի հետ, և այլն: Ես լուրջ չէի վերաբերվի նման ելույթներին»:
««Կրեմլամերձ եզրույթը» շատ լայն հասկացություն է, քանի որ ՌԴ իշխանությունների շարքում կան տարբեր շահեր ունեցող խմբեր, որոնք ունեն կապեր շատ տարբեր փորձագետների հետ»:
Մանվել Գրիգորյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո Երկրապահ կամավորականների միության առջև իր գործունեությունը վերաիմաստավորելու և վերակազմավորվելու խնդիր է ծագել։
«Բնական է, որ հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել»:
«Եթե դուք ինձ կամ ես ձեզ հարցնեմ, թե ինչ-որ բան կցանկանաք անել կամավո՞ր, թե՞ պարտադիր կերպով, դուք, բնականաբար, կպատասխանեք՝ կամավոր։ Դրա համար, երբեմն հարցեր չպետք է տրվեն»:
«Կոռուպցիայի դեմ իրական պայքարը պետք է սկսել ժողովրդից։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ կաշառք տալը լավ չէ, ու դա պետք է մարդկանց արյան մեջ մտնի»:
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ Ադրբեջանին զսպելու կոչեր էին պարունակում:
Օգոստոս ամսին վայել շոգերը վերականգնեցին իրավիճակը երկրում: Թէ չէ թավշյա հեղափոխության պատճառով վարչապետը ստվերել էր Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանին:
Հեղափոխությունից հետո Հայաստանի ուսուցիչներն ակտիվացել են։ Սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ուսուցիչներն արդեն սկսել են համարձակ խոսել խնդիրներից։
Այս հարցին սկզբունքորեն, այլ ոչ թե՝ իրավիճակային, պատասխանելու համար, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, պետք է նախ և առաջ՝ հնարավորինս վերացարկվենք «Երկրապահ» անունով կազմակերպությունից, որը Հայաստանում գոյություն է ունեցել վերջին երեք տասնամյակում:
«Կարծում եմ` սա հայկական և ադրբեջանական կողմերի համար այն կարևոր հարցն է, որ բանակցություններում պետք է ներգրավված լինեն մեծ լիազորություններ ունեցող գործիչներ, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում վարչապետն է համարժեք նախագահին»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:
«Հանուն պետության շահի՝ քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան։ Այս երկաթյա կանոնն աշխատում է բոլոր հաջողակ պետություններում»։
Փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) մասին Հայաստանում շատ է խոսվում։ Սակայն համոզված կարելի է պնդել, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաները հստակ պատկերացում չունեն՝ իրականում ինչ վիճակում է ՓՄՁ ոլորտը, քանի տնտեսվարող սուբյեկտներ կան իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն են ապահովում և այլն։
«Դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է»:
Այս տարվա ապրիլին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ակտիվ փուլում էր, լուրեր սկսեցին տարածվել, որ բանկային համակարգից գումարների զգալի արտահոսք է լինում։
«Այս դեպքում էական չէ, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի: Ժխտողականությունն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- ընդգծեց Աքչամը:
Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովը երեկ առաջին աշխատանքային նիստն անցկացրեց։ Օրակարգում ԸՕ-ի հայեցակարգի նախագծի քննարկումն էր։ Նախատեսվող հիմնական ու սկզբունքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։
«Այս դեպքում էական չեն, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի»,-ընդգծել է նա:
Վարչապետի բրյուսելյան այցի օրակարգը դեռ նախապատրաստական փուլում է, սակայն դատելով ՀՀ վարչապետի և ԵՄ ներկայացուցիչների վերջին երկու ամիսների ուղերձներից՝ ակնհայտ է, որ այս այցից կողմերը որոշ ակնկալիքներ ունեն: Եվրոպական կողմի ակնկալիքները շատ ավելի լուրջ են:
Անցած 10 օրերի ընթացքում ամենաաղմկահարույց նախագծերից մեկը դարձավ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Աղմուկը շատ առագ ծավալվեց, արագ էլ մարեց, ու շատերի համար անհասկանալի մնաց, թե, ի վերջո, սա ի՞նչ պատմություն էր։ Հիմա՝ ամեն ինչ հերթով։
«Եթե մենք պատերազմում ենք և չենք պայքարում այն պետությունների դեմ, որոնք զենք են մատակարարում մեր թշնամուն, դա նշանակում է, որ մենք չենք պատերազմում և որոշել ենք մեր երեխաներին զոհելով «յոլա գնալ»»։
«Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին»:
Կրթության զարգացմանը նպաստող, թերևս, ամենակարևոր փոփոխականը երկրի մթնոլորտն է, գերիշխող արժեքային համակարգը։ Անկախության տարիներին Հայաստանում արմատավորված վայրի կապիտալիզմը կրթությունը մղեց լուսանցքային գոտի։
Վերջին շաբաթներին անդադար խոսվում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազման մասին: Առաջնագծում, բնականաբար, քաղաքական ու հասարակական դեմքեր են: Կառավարությունը խոստացել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացնի:
Դար ու դարեր մշակույթը յուրաքանչյուր երկրի անկախությունն ու պետականությունը ձևավորող-հաստատող ամբողջականության ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկն է եղել, կա և կլինի հավիտենապես: Ինչպես՝ հացը, ջուրը, ճանապարհը:
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի ցուցանիշները։ Սկսենք, թերևս, ամենակարևոր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։
Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունենալիք ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ամփոփիչ քվեարկությանն ընդառաջ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում է։