
«Կոկա-կոլան», ծխախոտը և գարեջուրը թանկանում են. մամուլ

«Հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու»,- գրում է «Հայական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.
«Մասնավորապես կթանկանա «Կոկա-կոլան»: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու է 15 դրամով: Արդեն թանկացել է գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից դարձել է 370 դրամ:
Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով…:
Իսկ այս վատ սպասումները իրենց հերթին պայմանավորված են սպառման ծավալների նկատվող անկմամբ: Խանութատերերն ասում են, որ իրենց խանութներից մշտապես գնումներ անող հաճախորդների մի մասը արդեն գնացել է երկրից, մի մասն էլ պատրաստվում է գնալ»: