Բաժիններ՝

ՀՀԿ-ի «Ավելի լավ Հայաստան» երգը կբաժանվի երևանցիներին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում «նվիրված» է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների «կլիպներն» ու երգն են նայել:

Ծերակույտը գոհ է եղել իրեն ներկայացված «նյութերից», մանավանդ՝ երգից: Նրանք անչափ տպավորված են մնացել իրենց՝ «Ավելի լավ Հայաստան» «կլիպից», որի երաժշտությունը գրել է երգահան Արմեն Մարտիրոսյանը, բառերը` Ավետ Բարսեղյանը: Սակայն երգի հմայքն այն է, որ, ի տարբերություն նախագահական ընտրությունների ՀՀԿ երգի, այն չեն կատարում «ահավոր» հայտնի երգիչները, «կլիպում» երգում են միայն Արթուր Գրիգորյանի Երգի թատրոնի երիտասարդ երգիչները: Երգը ՀՀԿ ծրագրի վերջին էջում, DVD տարբերակով բաժանվելու է երևացիներին:

Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում իր երգը ներկայացրեց նաև «Բարև, Հայաստան» դաշինքը. այն, ինչպես և ՀՀԿ-ինը, կրում էր դաշինքի  կարգախոսի վերնագիրը. «Բարև, Հայաստան». երաժշտության հեղինակը Ավետիս Բերբերյանն է, խոսքերը` Նուշիկ Միքայելյանի, երգը կատարեց Արթուր Իսպիրյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս