
Գագոն փողը չի տվել. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երբ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ Երևան ավագանու առաջիկա ընտրություններում կանգնելու է ԲՀԿ-ի կողքին, խոսակցություններ շրջանառվեցին, որ Գագիկ Ծառուկյանը կլորիկ գումար է տվե մարքսիստին:
Երեկ «Առավոտի» հարցին` ինչքա՞ն նվիրատվություն եք ստացել Ծառուկյանից, Դավիթ Հակոբյանը պատասխանեց մհերմկրտչյանաբար. «Ուստա՜, Համոն փողը չի տվել»»: