Բաժիններ՝

Շարմազանովը փորձում է աննկատ կերպով «փորել Հովիկ Աբրահամյանի տակը». մամուլ

«Ժողովուրդի»՝ՀՀԿ–ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս բավական լարված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ևնրա տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարաբերությունները։ Ավելին, Շարմազանովը փորձում է աննկատ կերպով «փորել Աբրահամյանի տակն» այնպես, որ Աժ նախագահի դեմ դժգոհության ալիք բարձրանա»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Դա նկատվեց ԱԺ քառօրյաների առաջին օրը, երբ Աբրահամյանն ամբիոնից ներկայացնում էր օրակարգը, և ընդդիմադիր պատգամավորները փորձում էին վարման կարգի վերաբերյալ ելույթներով ՀՀԿ-ին տհաճ վիճակի մեջ դնել, Շարմազանովը կոպիտ կերպով ընդհատում էր նրանց ու անջատում խոսափողը։ Նույնը կրկնվեց նաև երեկ։ Ասել է թե՝ ընդդիմադիրներին ԱԺ փոխխոսնակը հանում է Աբրահամյանի դեմ։

Սակայն «Ժողովուրդի» հետ զրույցում Շարմազանովն ասաց, թե ինքը փայլուն հարաբերություններ ունի Հ. Աբրահամյանի հետ, իսկ ընդդիմադիր պատգամավորների խոսափողն անջատելը մեկնաբանեց ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930