Բաժիններ՝

Ինքնաթիռի տոմսերը թանկացել են. մամուլ

««Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումից մեկ օր անց՝ ապրիլի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը Հայաստանում 80 եվրոյով թանկացրել է ինքնաթիռի տոմսերը բոլոր ուղղություններով»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Այս տեղեկությունը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հաստատել են «Աերոֆլոտի» հայկական ներկայացուցչությունից: Հարցին՝ տոմսերի գներն այսպես էլ մնալու են, ռուսական ընկերությունից պատասխանել են. «Աշխատում ենք»:

Մեր տեղեկություններով, նույն օրը ինքնաթիռի տոմսերը 100 հազար դրամով թանկացրել են նաև դեպի Դուբայ թռիչք իրականացնող ընկերությունները:

Այն, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումից հետո լուրջ խնդիրներ են առաջանալու, ենթադրվում էր: Ավելին, մասնագետները, մասնավորապես նախկին «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ եթե մենք ազգային փոխադրող չունենանք, որևէ խնդիր առաջանալու դեպքում մի օր արտասահմանյան ընկերությունները կարող են հայտարարել, որ թռիչք չեն իրականացնելու և փաստի առաջ կկանգնեցնեն ողջ ժողովրդին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930