
Արթուր Բաղդասարյանի սկանդալային հայտարարությունը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել, նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը: «Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,-ասել է նա:
Այլ կերպ ասած՝ ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսինքն՝ ո՛չ ԱԺ-ն, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով:
Նա նաև նշել է. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»: Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար»: