Բաժիններ՝

Ինչու է Ծառուկյանը ԲՀԿ-ականներին հրահանգել չմասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են իշխանական մեր աղբյուրները՝ իրենք համաձայն են, որ ապրիլի իննին Րաֆֆին միտինգ անի, երթ անի, սակայն պետք է բանը չհասցնի իշխանության «ուզուրպացմանը», այն է՝ երդմնակալությանն ու ձեռքը Սուրբ գրքի վրա դնելուն:

Ի դեպ, ԲՀԿ մեր աղբյուրներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի իննի երդմնակալության «արարողությանը», երթին և կամ միտինգին:

Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, բացի նրանից, որ «Ժառանգությունն» այսօր իրենց մրցակիցն է, «վերևներում» պայմանավորվել են, թե ինչպես իրենց պահեն ավագանու ընտրությունների «հաշվով»:

Պայմանավորվածության հիմնական առանցքում «Արմավիան» է. Ծառուկյանն ասել է, որ եթե աշխատավարձի և մյուս պարտքերը մարվեն, ինքը կգնի այն: Իսկ Օսկանյանի որդին էլ, ըստ ամենայնի, կգնի Միկա Բաղդասարովի ցեմենտի գործարանը: Սրանով է նաև պայմանավորված վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արտաքուստ մեղմացող, իսկ իրականում անտեսանելի, նոր երանգներ ստացող պայքարը ֆեյսբուքյան տիրույթում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս