
Հակասություններ՝ ԲՀԿ արմատական և ոչ արմատական թևերի միջև. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, բավականին սրվել են հարաբերությունները ԲՀԿ արմատական և ոչ արմատական, այդ թվում երիտասարդական՝ Տիգրան Ուրիխանյան և Վահե Էնֆիաջյան թևերի միջև:
Նորերը պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել, հները կոչ են անում դրսևորել չափավոր վարքագիծ, վերջիններս գտնում են, որ պետք է մասնակցել ինաուգուրացիային, նորերը, թե որքան ընդդիմադիր լինենք, այնքան արագ Րաֆֆու էլեկտորատը դեպի մեզ կքաշենք:
Ըստ նույն աղբյուրների՝ օրերս հին ու նոր գվարդիայի միջև ծանր խոսակցություն է եղել, հներն ասել են. դուք էդպես «գազ տված գնում եք, հետևանքների մասին մտածո՞ւմ եք, ո՞ւմ եք ուզում պադստավա անել»: Նորերը մնացել են անդրդվելի»: