Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը թռել է Մոսկվա. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին` երեկոյան ռուսական «Աերոֆլոտ» ավաուղիներով շտապ մեկնե է Մոսկվա»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Մեր տեղեկություններով` Գ. Ծառուկյանը Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելու պատրվակ ունենալու համար:

Հակառակ պարագայում` Հայաստանում լինելու դիպքում, նա պարզապես չմասնակցելու պատճառ չէր ունենա և կընկներ անհարմար դրության մեջ:

Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է լուրերը, որ ԲՀԿ ղեկավարը չի մասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ բացակայում է Հայաստանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930