«Շան պես հաչում ես». մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ օրվա երկրորդ կեսին ԱԺ ընդունարանում արտակարգ իրավիճակ էր: Ընդուրանի առջև կանգնած էր ոստիակնության պարեկային ծառայության մեքենան, իսկ ներսում մի քանի ոստիկաններ կային, որոնք, ինչպես պարզեցինք, եկել էին հանդարտեցնելու Աբովյան քաղաքի բնակիչ Էլինա Խաչատրյանին, ով «Բիլայնի» հետ ունեցած իր խնդրով դիմել էր Տրանսպորտի և կապի նախարարությանն ու ԱԺ նախագահին և անպատասխան մնացել:
«Ես մտածում էի՝ մենք կառավարություն ունենք, կամ ԱԺ-ն կարող է օգնել, որտեղ դիմում եմ, ուղարկում են «ԱրմենՏել», որը նույն պատասխանն ա տալիս»,- «Ժամանակին» դժգոհեց կինը: Ավելին՝ նա ատմեց, որ խնդրի առթիվ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ իր հանդիպման փորձը վատ ավարտ է ունեցել: Լեզվակռվի արդյունքում նախարարը կնոջը նետել է. «Շան պես հաչում ես»»: