Բաժիններ՝

Գալուստ Սահակյանի լուրջ մրցակիցը. մամուլ

«ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուրջ մրցակից ունի, հիմա Գրիգորիչի փոխարեն քվեարկություններից առաջ պատգամավորներին հեռախոսազանգով «բերման է ենթարկում» ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Երեկ մեր թղթակցի աչքից չի վրիպել, թե ինչպես է ԱԺ արտահերթ նիստում քննարկված օրինագծերի քվեարկությունից առաջ Հ. Սահակյանն ակտիվորեն զանգահարում իր գործընկերներին ու հրավիրում դահլիճ՝ քվեարկության:

Արդյունքում՝ ՀՀԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ գրեթե ողջ կազմով ներկա էր դահլիճում: Սակայն Հ. Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է, թե ինքը պատգամավորներին քվեարկության է բերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս