Բաժիններ՝

200 դոլար փոխհատուցում՝ 4-5 հազար դոլարանոց ծանրոցի համար. մամուլ

««Ժողովուրդի» խմբագրություն զանգահարած էդգար Ներսիսյանը պատմեց, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից: Քաղաքացին Երևան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երևան: Սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երևանում ստանա: Սակայն մայիսի 27-ից մինչև օրս «Աէրոֆլոտը» քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս