Բաժիններ՝

Արարատի մարզպետը ճիշտ պահին արձակուրդ է գնացել. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում՝ ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ:

Ստուգումների արդյունքները բավականին սկանդալային էին: Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը:

ՀՀԿ-ամերձ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած՝ փորձել է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել: Մարզպետն էլ անորոշության այս փուլում թերևս ամենալավ լուծումն է գտել՝ առայժմ լինել արձակուրդում, մինչև իր հարցերը լուծվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս