
Ինտրիգներ՝ ոստիկանությունում. մամուլ

«Ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի և նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջև, ով համակարգում հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնը զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը, ով վերջին օրերին հայտնվել է մամուլի թիրախում և ով ևս հարստությամբ չի զիջում Քեհեյանին: Նշենք, որ Քեհեյանն այն «համարձակներից» է, ով ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում»:
Հոդվածի շարունակությունը՝ «Հրապարակ» օրաթերթում: