Բաժիններ՝

Մսի գինն իջել է, նախարարի դեպրեսիան՝ հաղթահարվել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի «անկումից» հետո ի՞նչ վիճակում է Սյունիքի արոտավայրերի չարչրկված խնդիրը. չկա մարդը, չկա արոտավա՞յրը՝ հարցրինք գյուղնախարար Սերգո Կարապետյանին: «Ախր նման խոսակցություն ընդհանրապես չի եղել. օրակարգում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին տալու զրույցներ երբեք չեն եղել, թե դրանք որտեղի՞ց են առաջացել, շատ զարմանալի է»:

Մեկ տարի առաջ ոչխարի մսի գինը բավականին բարձր էր, այս տարի ինչպե՞ս է: «Իրան ներմուծման հետ կապված, երբ իրենց ազգային դրամը 4 անգամ դոլարի համեմատությամբ արժեզրկվեց, շատ քիչ արտահանում եղավ, ընդամենը 45 հազար տոննա, այս տարի աշնանն ակնկալում ենք ավելի մեծ ցուցանիշ, որովհետև իրենք գառ չեն տանում, ոչխար են տանում` 50 կիլոգրամից բարձր. մինչև այսօր արդեն իսկ արտահանվել է 48 հազար տոննա, իմիջիայլոց ասեմ, որ այս տարի ոչխարի գլխաքանակը մեզ մոտ 87 հազարով ավելացել է: Ինչ վերաբերում է գնին, ապա այն իջել է. թե տավարի, առավել ևս խոզի մսի գինը, ոչխարինը մոտ 500 դրամով է իջել»,- ասաց նախարարը, ով, ըստ լավատեղյակների, հաղթահարել է օրեր առաջ ունեցած դեպրեսիան, որն այնքան խորն է եղել, որ անգամ աշխատանքից ազատման դիմում գրելու մտքեր է ունեցել»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս