Բաժիններ՝

«Մե քեֆ, մե ուրախություն»՝ գեներալիտետի սենյակում. մամուլ

«Երեկ, օրվա վերջում, ՀՀԿ գեներալիտետի սենյակում «մե քեֆ, մե ուրախություն էր». ողջ ԲՀԿ-ն էր այստեղ` Յուվեցի Կարոն, ապարանցի Լյովան, Բելաջիոյի Գրիշը, նաև Սամվել Լիմինդրովիչը, Թոխմախի Մհերը, նույնիսկ ոչ պատգամավոր՝ ԵԿՄ փոխնախագահ Կետիկյան Արան: Նշում էին «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քիչ պատահող արդյունքով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Տպավորությունն այնպիսին էր, թե Շուշին էլի ենք գրավել: Ավելի ուշ, մի քանի հոգու ուղեկցությամբ, ոտքերը քստքստացնելով՝ եկավ նաև Գալուստ Գրիգորիչը: «2001-ին, հիշո՞ւմ եք` ոտքի վրա, միջանցքում, որոշեցինք, որ պետք է ունենանք Երկրապահի օր, օրենքը նույն վայրկյանին մտցրինք օրակարգ, քվեարկեցինք, ունեցանք Երկրապահի օր, էսօր էլ շատ միահամուռ եղավ ամեն բան»,- բանաստեղծեց Գրիգորիչը: «Շնորհակալ ենք, ապրեք»,- գինեձոնը եզրափակեց գեներալ Մանվելը, որի շուրջ ուրախ պտտվում էր գեներալ Սեյրանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս