Բաժիններ՝

Բռնաբարողից՝ գրող. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում. կուսակցական գործիչը գիրք է գրել: Մեր ձեռքում է պատահականորեն հայտնվել 2012 թվականի նոյեմբերին հրապարակված «Մարզական Հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գրրք, որի հեղրնակներն են, ինչպես նշված է «Հանրագիտարանի» ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտոտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծառուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը:

Միանգամից նշենք՝ շշմելու գիրք է «գրել» Գագիկ Ծաոուկյանը ու զարմանալի է, թե ինչու մինչ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որևէ գրական տիտղոս չի պարգևել Ծառուկյանին: Նախկինում Վ. Աոաքելյանի ու Մ. Իսպիրյանի հեղինակությամբ 2 անգամ հրատարակվել է «Մարզական Հանրագիտարան», իսկ այս անգամ հեղինակների թվում ավելացել է նաև Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծաոուկյանի անունը, ընդ որում, պատվավոր պրոֆեսոր տիտղոսով, որը միգուցե նոր տիտղոս է գիտության ոլորտում ու կրում է բացառապես ՀԱՕԿ նախագահը:

Հայկական սպորտի պատմության, Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ միասին «Մարզական Հանրագիտարանում» տեղ են գտել Հայաստանի պետական ու քաղաքական ներկա վերնախավը ներկայացնող գրեթե բոլոր անձերը, իսկ ամենամեծը հենց գրքի համահեղինակ Գագիկ Ծառուկյանին նվիրված կենսագրական-հոդվածն է, որը սկսվում է, սակայն 1989 թ.-ից:

«Ծառուկյան Գագիկ Նիկոլայի: Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 25-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1989-1995 թթ. աշխատել է Երանի անասնապահական-անասնաբուժական պետական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ինժեներ…»,- սա ուղիղ մեջբերում է ԲՀԿ առաջնորդի մասին նյութից, որտեղ բացակայում են Գագիկ Նիկոլայևիչի կյանքի առաջին 33 տարիները:

Հիշեցնենք, որ այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը աշխատել է խորհրդային միլիցիայի համակարգում, բռնաբարության համար դատապարտվել է ազատազրկման»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս