Պաշտոնյաներից շատերը պատուհաս են դարձել. մամուլ
«Հայաստանի կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը երեկ վիրավորել է կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անող քաղաքացիներին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացու հետ զրույցում նա հունից դուրս է եկել և ասել. «Ես պարտավոր չեմ որևէ փաստաթուղթ ներկայացնել: Պաշո՛լ վոն, հերի՛ք եղավ, բո՛լ եղավ»: Սա, թերևս, առաջին դեպքը չէ, երբ չինովնիկը վիրավորում է մարդկանց: Բայց կառավարության ներկայացուցչի նման պահվածքն աչքի է ընկնում հատկապես Սերժ Սարգսյանի խոսքերի ֆոնին:
Հիշո՞ւմ եք, նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթներից մեկում նա ասաց, թե պետական պաշտոնյաներից պահանջում է ՀՀ քաղաքացու հետ խոսել «դուք»-ով»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: