Ո՞րն է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելելու նպատակը. մամուլ
««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մեր տեղեկություններով, Քոչարյանը հանդիպումներ է ունենում ԼՂՀ տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, այդ թվում և՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ո՞րն է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելելու և Բակո Սահակյանին հանդիպելու նպատակը: «Ժողովուրդի» հետ զրույցում Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը, որ Քոչարյանը գտնվում է ԼՂՀ-ում»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: