Նաիրիտցիների աշխատավարձը կվճարեն ամբողջությամբ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «ՀՀ կառավարության միջնորդությամբ հայաստանյան խոշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին ունեցած ամբողջ պարտքը մարելու համար։

«Հայկական ժամանակի» ունեցած տեղեկությունների համաձայն վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն՝ փոխանցել է այն «Նաիրիտին»։

Ըստ որոշ լուրերի այդ վարկը տրամադրվել է Բարձրավոլտ ցանցերին։ Թե ո՞վ, ինչպես և ինչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը՝ հայտնի չէ։

Աշխատավարձի ամբողջ պարտքը փակելուց հետո նաիրիտցիների մի զգալի մասը, եթե ոչ մեծմասնությունը, ազատվելու է աշխատանքից: Նշենք, որ սա «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ կառավարության մշակած ինչ-որ ծրագրի առաջին քայլն է։ Ծրագրի մասին մանրամասները առայժմ չեն հրապարակվում»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930