Ռուստամ Գասպարյան. Ծառուկյանը հատ-հատ յուրաքանչյուրի կարծիքը, միտքը հարցրել ա՝ ովքեր են պատրաստ, ովքեր չեն վախենում կորցնելուց. «Հրապարակ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Հրապարակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ինձ թվում է՝ բոլորն էլ վճռական են տրամադրված եւ պատրաստ են կանգնելու, ամենամեծ կորցնելու բան էսօր ունի Գագիկ Ծառուկյանը, եթե համեմատականով վերցնում ենք, եթե էսօր դուրս է եկել պայքարի, ուրեմն մնացածը մտածելու բան չունեն»։ Պատրա՞ստ են գործարարները կորցնել ունեցվածքը։ «Ծառուկյանին չի հետաքրքրում աթոռը, պաշտոնը, նա կարող է էսօր Հայաստանում եղածը թողնի Հայաստանին նվեր, իր ունեցվածքով գնա, մի կղզի առնի, մի քաղաք սարքի ու իր ազգուտակով գնա, փառքի մեջ ապրի, բայց էսօր իրա աթոռի ու պաշտոնի համար չէ, որ պայքարում է»։ Ամեն դեպքում, որպես ԲՀԿ-ին քաջածանոթ, ի՞նչ է կարծում, գործարարները քաղաքական պայքարը կնախընտրե՞ն իրենց ունեցվածքից, թե՞ առնետավազք կսկսվի։ «Ես վստահ եմ՝ բոլորն էլ կկանգնեն, անկախ իրենց բիզնեսը կորցնելուց։ Ես մեր թիմի վճռականության պահով վստահ եմ։ Դե թող փորձեն կպնեն ու տեսնեն, թե ով են փախչողները։ Բոլոր տեսակի հետապնդումները կարճ ժամանակ են տեւելու, էսօր բոլորի բիզնեսն են խլում, բոլորն էլ իրենց եղածի ձեռքը կրակն են ընկել, ուզում են ծախեն՝ գնան էս երկրից։ Եթե կպնեն էլ, շատ կարճ ժամանակ է տեւելու, մինչեւ իշխանությունների վերջը»։ Ապա բացեց փակագծերը, թե ինչու չեն լքելու. «Եղել է խորհրդակցություն, Ծառուկյանը հատ-հատ յուրաքանչյուրի կարծիքը, միտքը հարցրել ա՝ ովքեր են պատրաստ, ովքեր չեն վախենում կորցնելուց, բոլորն էլ մի մարդու պես պատրաստակամություն են հայտնել, եթե պետք լինի՝ նաեւ կորցնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: