Արտահերթ ընտրությունները կկայանա՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հնարավոր է` առաջիկայում ՀՀԿ-ն և ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին:
Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաև կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման` նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաև ընտրական օրենսգիրքը:
Այդ ամենը պետք է տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների նախագծում: Անցումային դրույթներով էլ պետք է սահմանվի, որ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո անցկացվում են ԱԺ ընտրություններ: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ «բանակցությունները» կավարտվեն: Այդ դեպքում 2015-ի փետրվարին ԱԺ-ն կարող է հաստատել ԸՕ փոփոխությունների և սահմանադրական փոփոխությունների նախագծերը՝ ապրիլի կեսերին նշանակելով սահմանադրական հանրաքվե: Իսկ հունիսի վերջին արդեն կարող են ԱԺ ընտրություններ տեղի ունենալ:
Այս սցենարի հավանականության մասին է խոսում նաև «Ժողովուրդ»-ի ստացած այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ընտրությունների կազմակերպման թեմայով ժողովներ են հրավիրվում, որոնց մասնակցում են «ձայն բերող» ՀՀԿ-ականները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում