Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի՝ ջղաձգվողների և ԵՏՄ-ին Հայաստանի միացման տեսակետի հետ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծաոուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները հոկտեմբերի 10-ի հանրահավաքում։

– Պարոն Ծառուկյանը փաստորեն ելույթ չունեցավ, դրա համար դժվար գնահատական տամ, իսկ պարոն Տեր-Պետրոսյանը ունեցավ իր հերթական ելույթը, որի մի մասի հետ համաձայն եմ, իսկ մի այլ շրջանակ հարցերի հետ համաձայն չեմ։ Դա իր անձնական կարծիքն էր, իր անձնական առաջարկը, ես դա այդպես եմ ընկալում։ Համաձայն չեմ կոնկրետ իր տեսակետի հետ, որը վերաբերում է ջղաձգվողների եւ Եվրասիական տնտեսական միավորմանը Հայաստանի միացման հետ (Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության մասին, այն համարեց «անշրջելի իրողություն» եւ դրա դեմ պայքարողներին որակեց որպես «երկու-երեք տասնյակ ջղաձգված անձինք – հեղ.):

Եթե մենք ունենանք, եւ կունենանք անպայման, լեգիտիմ իշխանություն, որեւէ բան անշրջելի չէ։ Լեգիտիմ իշխանությունը կարող է կարգավորել թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցեր՝ ըստ անհրաժեշտության, եւ կարծում եմ, որ այստեղ կա անհամաձայնություն։ Համարում եմ, որ Եվրասիական տնտեսական միավորման այդ առոչինչ ստորագրությունը հակասահմանադրական է, որ դա հեռանկար չէ ՀՀ-ի համար, եւ մենք դա հստակ ենք ասում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս