«Քեֆ անողները», «ցավը տանողները» և «մարգինալները». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբադիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. «Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» եւ «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը, պետք է ասել, առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) եւ ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա: Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձեւակերպեն հազարավոր կամ, առավել եւս, միլիոնավոր մարդիկ՝ «ժողովուրդը»: Աստված մի արասցե, եթե այդպես լինի: Ոչ մի երկրում հասարակական սուր խնդիրների շուրջ «ազգովի» չեն մտածում՝ մտածելու, կշռադատելու, վերլուծելու խնդիրը դրված է սահմանափակ քանակով մարդկանց վրա: Միշտ եղել են եւ կան իշխանավորներ, որոնք իրենց ապարանքներում նստած քեֆ են անում եւ երազում են, որ ոչ ոք այդ «ազգանվեր» գործին չխանգարի: Միշտ եղել են, կան եւ կլինեն տրիբուններ, որոնք տարին երկու անգամ կամ երկու շաբաթը մի անգամ «ժողովրդի ցավն են տանում» եւ «նրա մատից փուշ են հանում» (իհարկե, վիրտուալ փուշ): Եվ միշտ եղել են եւ կան մարդիկ (զգալի փոքրամասնություն), որոնք թե «քեֆ անողներին» եւ թե «փուշ հանողներին» ինչ-որ հարցեր են տալիս, առաջարկներ են անում եւ այլն: Այդ հարցերն ու առաջարկների նպատակը մեկն է՝ որ այդ երկու խմբերը… շատ չդմբոյանան (այսպես ասենք, որ ոչ ոք չնեղանա)»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս