Զապին չեն արտահանձնի Չեխիա. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Գյումրեցի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականունով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դատարանին միջնորդել է 3 օրյա ժամկետով կալանավորել Սողոյանին։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։

Նույն օրը երեկոյան Զապը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսրգքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման ՝ հայ գործարարի սպանության, ինչպես նաև շորթում կատարելու համար։
Հոկտեմբերի 20-ին Զապի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում։ 10 օր հետո՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին։

Ըստ «Հայկական Ժամանակի»՝ հաշվի առնելով , որ Չեխիայում նրա դեմ արդեն առկա է դատավճիռ, ուստի մեր երկրի իրավապահ մարմինները կդիմենեն Չեխիային ՝ համապատասխան նյութերը ստանալու, այնուհետև նրա պատժի կրումը Հայաստանում կազմակերպելու հարցով։ Չի բացառվում, որ Զապը իր պատիժը կկրի այստեղ՝ ՀՀ դատարանի կողմից կայացրած դատավճռով»։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930