
Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ելքեր են փնտրում հասանելի լինել ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի թողած ժառանգության՝ մեր երկրին բաժին հասնող գումարին: Վերջերս հրապարակում եղավ, որ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քըրքորյանի կտակը, որի համաձայն, բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գոյացած գումարն ուղղել բարեգործությանը: Կտակի համաձայն, այդ գումարով պետք է ֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք, կամ այն կազմակերպությունները, որոնց բարերարը գումար է հատկացրել:
Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա եւ շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն: Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում: Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեւէ վերահսկողություն ունենան: Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից եւ ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա: Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաեւ ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: