Ի՞նչ է տալու Աշոտյանին Լևոն Մկրտչյանով փոխարինելը. Աղվան Վարդանյանը՝ անձերի փոփոխման մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այն, ինչ շրջանառվում է մամուլում ՀՅԴ-ի պորտֆելների հետ կապված, մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը: Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին երեկ հարցրեց՝ եթե վերցնում եք ԿԳ-ն, տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, եւ, ասենք, Արմեն Աշոտյանին փոխարինում է Լեւոն Մկրտչյանը, դա հենց անձերի փոփոխություն չէ՞, համակարգային փոփոխությունները դրա ո՞րն է, դուք ձե՞ր ծրագիրն եք այդտեղ իրականացնելու, թե՞ ՀՀԿ-ի: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բնականաբար, միայն անձի փոփոխություն չի լինելու: Եթե մենք խոսել ենք համագործակցության բովանդակության մասին, ամենամոտ ժամանակներս դուք նաեւ այդ բովանդակությանը տեղյակ կլինեք: Մենք առաջարկել ենք մի շարք խնդիրներ, որոնք այսօր կանգնած են երկրի առաջ՝ դա կլինի քաղաքական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունից բխող, Ընտրական օրենսգրքի հետ կապված, ներքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը, մթնոլորտին ընդհանրապես, տնտեսական այսօրվա առկա պրոբլեմների լուծման հնարավոր տարբերակներին, նաեւ արտաքին քաղաքականության ուղղություններին: Մենք ունենալու ենք ՀՀԿ-ի հետ ընդհանուր մի բովանդակություն, որը պիտի փորձենք համատեղ կյանքի կոչել, եւ վստահ ենք, որ մեր մասնակցության պատասխանատվությամբ նաեւ տարբեր ոլորտներում այդ աշխատանքը շատ ավելի արագ եւ որակով կարվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս