
Որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով: Երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր։ Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել։ Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ՝ «Պատահական է եղել, հենց իջել է ու վատացել է։ Հիվանդանոցում բուժվում է։ Կապաքինվի, կվերադառնա»։ Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ Է ստեղծվել այս առիթով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: