Ինչու են Մարգոտի հետ հանդիպման մասին լուրը թաքցնում ընդդիմադիրները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան ժամանած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը բրիտանական դեսպանատանը (Շվեդիան Հայաստանում դեսպանատուն չունի) հանդիպում է ունեցել նաև ՀՀ ընդդիմության հետ, որի մասին բոլորը լռում են։ Ընդ որում, ընդդիմադիրների ցանկն էլ բավականին հետաքրքիր է եղել, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան։ Առնվազն տարօրինակ չէր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը՝ ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ էլ գոնե ՕԵԿ-ը, հարցրինք հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանին։ «Էս Երկրում ինձ համար վաղուց ոչինչ այլևս տարօրինակ չէ։ Ի դեպ, մի մոռացեք, որ ես նաև «Նոր Հայաստանի» նեկայացուցիչ եմ»։ Կարո՞ղ է իշխանությունների «մատը խառն էր», որ մնացյալը չկային։ «Ոչ, հրավիրող կողմն է որոշում՝ ում հետ հանդիպել»։ Հանդիպման ընթացքում տիկին դեսպանը հիմնականում լսողի դերում է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29