Որքան էլ Գագիկ Ծառուկյանի աջակիցները պնդեն, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարի դեմ իրականացվող գործընթացները միմիայն քաղաքական հետապնդում են, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կաշվից դուրս գան համոզելու, թե այդ ամենն իրավական հարթությունում է, միեւնույն է, հասարակությունը երկու կողմի փաստարկներին էլ թերհավատությամբ է մոտենալու, որովհետեւ երկու կողմում էլ ազնվության պակաս կա։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։
Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին»։
Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում Նիկոլ Փաշինյանն Արցախի, այսպես կոչված, վերակացու է կարգել, օրերս կրկին Արցախում էր։ Նա հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նաեւ մասնակցել է հետընտրական խնջույքին․ իշխանական էլիտայի 25-30 ներկայացուցչի հետ Արցախի «Ֆլորենս» ռեստորանում տոնել են հաղթանակը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ի մոտ, ի պաշտպանություն Ծառուկյանի, հավաք էր հրավիրվել։ Եվ այդ հավաքը կազմակերպել են ԲՀԿ շրջանակները եւ «Առինջ մոլի» տնօրինությունը։ Այս մասին անգամ իշխանական մամուլում հրապարակումներ եղան։ Մենք կասկածներ ունեինք, որ այս գործի շրջանակներում անպայման կկանչեն «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանին։ Երեկ կապվեցինք եւ պարզեցինք, որ այդպես էլ կա․ Արմեն Ներսիսյանին երեկ երեկոյան կանչել են կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, բայց նա հրաժարվել է։
««Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստորագրե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանն ԱԺ-ի ընդունած հանրաքվեի չեղարկման մասին օրենքը։ «Ոչ, դեռ չի ստորագրել. նախագահն ունի 21-օրյա ժամկետ՝ իր վերաբերմունքն արտահայտելու։ Ժամկետը դեռ չի լրացել, իրավաբաններն ուսումնասիրում են փաստաթուղթը»,- ասացին մեզ նախագահի` հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից:
Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին։
Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման և կազմաքանդման: Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում:
«Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել:
Արտակարգ ռեժիմի որոշումը չի քվեարկվում, ընդունվում է ի գիտություն, բայց կարող է վիճարկվել ՍԴ-ում՝ ԱԺ ընդդիմության կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում:
Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։
Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունված հակահայկական համատեղ հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս:
Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած արտահայտություններից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:
«Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։
Կորոնավիրուսով զբաղվող կազմակերպչի փոխանցմամբ` հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա:
Հետեւո՞ւմ եք Ծառուկյանի շուրջ զարգացումներին, խանդով չե՞ք վերաբերվում, որ նա «խոդ կանյոմ» արեց, ներքաղաքական նոր իրավիճակ ստեղծեց՝ հարցրինք ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։
Ասում են, թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի նախկին թիկնապահ) հարցին` 37 թվի «տրոյկաներն» արդեն եկե՞լ են այցի ԲՀԿ, ավետե՞լ են` «միր դոմու սեմու»։ «Նկատի ունեք` գործե՞ր են հարուցել»:
Արդեն մի քանի օր է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, իշխանության անդորրը խախտել է։ Բոլորը հերթով արձագանքում են, հիշում Ծառուկյանի հին ու նոր «մեղքերը», քրեական գործեր հրապարակում։ Սակայն մի պահ հասկանանք, թե ինչ է ասել խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում քաղաքական գործընթացների կտրուկ շրջադարձերի, ինչպես նաեւ տարբեր տիպի անդրկուլիսային ինտրիգային գործընթացների, որոնք ուղղակիորեն իրենց հետեւանքն ու ազդեցությունն են թողնում իշխանության վարքագծի վրա։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, եւ պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»:
Բայց չմոռանանք ամենակարեւորի մասին. իսկ ինչո՞վ հայտնի դարձավ Գեղամասար համայնքի ղեկավարը, եւ հիմա որտե՞ղ է հայտնվել: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ Մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ, ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: