ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի ծառայողներից մի քանիսը ազատման դիմում են ներկայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվել է, և նոր տնօրենի գալով՝ ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել, ազատման դիմումներ են գրվել: Նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանն Աժ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է:

Նախկին հրամանատարը հին աշխատող էր և որպես քաղաքական գործիք չէր ծառայի, ինչով էլ հենց պայմանավորված է եղել փոփոխությունը: Բայց այն ժամանակ ազատվողների մասին ինֆորմացիա չեղավ, և թվաց, թե թեման փակվել է: Պարզվում է, այս պատմությունը շարունակություն ունի:

«Ալֆայի» նոր հրամանատարին անձնակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա իր խոսքում մի տարօրինակ միտք է հնչեցրել՝ եթե հարկ լինի, պետք է ձեր գործառույթներից դուրս գործողություններ էլ կատարեք: Երբ Հայրապետյանը հեռացել է, ջոկատի ծառայողները փորձել են նորանշանակ տնօրենից տեղեկանալ, թե այդ ինչ արտակարգ գործողությունների մասին է խոսքը:

Նոր հրա­մանատարը բացատրել է, որ հիմա իշխանությունը 6-7 հարյուր հոգանոց մոբիլ ջոկատ է ձևավորում, որը պետք է քաղաքական զարգացումների ժամա­նակ դուրս գա փողոց, ճնշի հանրային բողոքի ակցիաները: Եվ նորանշանակը նկատել է՝ տնօրենի տեղակալը, հավանաբար, դա նկատի ուներ, որ դուք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է մասնակցեք այդ ջոկատի գործողություննե­րին, ներդրվեք այնտեղ և գործեք՝ պաշտպանե­լով իշխանություններին:

Այս հայտարարությունը զայրացրել է «Ալֆայի» հին ծառայողներին:

Նրանք հայտարարել են, որ իրենք հակաահաբեկչական գործողությունների են սո­վոր և չեն մասնակցի իշխա­նություններին պաշտպանե- լու գործընթացին ու դուրս չեն գա ժողովրդի դեմ: Եվ այս խոսակցությունից հե­տո 4-5 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել: Մեզ ասացին, որ ազատման դիմում Են ներկայացրել «Ալֆայի» հրամանատարի երկարամյա ստաժով տեղակալը ու ևս 3 հոգի»։

Տեսանյութեր

Լրահոս