Աննա Հակոբյանն ուզում է «տեղավորվել» ամերիկահայության դրամահավաքի թեմայի մեջ․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկահայությունը բավականին լուրջ գումար է հավաքել՝ 2020 թ. պատերազմի հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման նպատակով։ Սակայն թերթի ամերիկյան աղբյուրները փոխանցում են, որ թեմայի մեջ ուզում են «տեղավորվեն» իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում:

«Ըստ այդմ, վերջինս նախատեսում է կազմակերպել «ֆուրշեթներ», «դրամահավաք», որպեսզի հետագայում կարողանան PR անել եւ ցույց տալ, թե իբր այդ գումարները հավաքվել են իրենց ջանքերով: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս հանգամանքն առաջացրել է Ամերիկայի հայ համայնքի մեծամասնության տարակուսանքն ու զայրույթը. շատերը դեմ են նման միջոցառումների անցկացմանը եւ նշում են, որ նախ՝ իրենք որեւէ կապ չեն ուզում ունենալ այսօրվա իշխանությունների հետ, երկրորդ՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ իշխանությունները որեւէ կապ չունեն իրենց նախաձեռնած դրամահավաքի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728