Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, բավական մեծ թվով իրավաբաններ, ինչպես նաեւ հենց իշխանության մեջ գտնվող առանձին անհատներ գործող իշխանության կառավարման երկու տարիների ընթացքում հասցրել են հիասթափվել իշխանությունների՝ դատաիրավական համակարգում վեթթինգ իրականացնելու հետ կապված խոստումների չկատարումից։
Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։
Ապրիլի 25-ին պատգամավորները կորոնավիրուսի թեստեր են հանձնելու։
Իսկ ո՞վ է բերողը, ո՞վ է պարզողը՝ գույքն ապօրինի է, թե՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ տալ ժողովրդին։ Սրանք ինստիտուցիոնալ հարցեր են, որոնք չունեն սպառիչ պատասխաններ, իսկ ամեն սխալ նոր իրողություն է ձևավորելու։
Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին Երևանի Մարգարյան փողոցում ծեծի էր ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։
«Հետաքրքիր օրինաչափությամբ, ամեն ինչին վայրկյանների արագությամբ արձագանքող, բոլորին իրենց «տեղը ցույց տվող», աջուձախ հերքումներ տարածող իշխանություններն ու նրանց «սատելիտները» քար լռություն պահպանեցին նախորդ օրը հրապարակված մեր լուրի առնչությամբ։
Ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ աշխատանքային նիստ է արել ու քննարկել, թե ինչ սցենարով է ընթանալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:
Այս օրերին, երբ մարդիկ չեն աշխատում, ապրելու միջոցներ չկան, որոշ գործատուներ չեն խորշում մարդկանց անօրինական եղանակներով գործից ազատելուց։
Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը եւս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետեւանքների կհանգեցնի:
«Իրատես» թերթը գրում է. «Կորոնավիրուսը, ի թիվս առողջապահական եւ տնտեսական բազում խնդիրների, այլ ոլորտների բացթողումները եւս ի ցույց դրեց։ Այս օրերին ամենապահանջվածը պիտի լիներ ու ամենաշատը պետք է հնչեր վարակաբանների, հոգեբանների խոսքը, որոնք կառավարության համապատասխան օղակների հետ կաշխատեին եւ տեղեկությունն առանց խուճապի ու հնարավորինս մասնագիտորեն կներկայացնեին հասարակությանը։ Այս կարեւոր օղակի աշխատանքը բացակայում է։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետեւից է «հաղորդակցվում» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի եւ Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։
Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան հագեցած է՝ օրակարգում մոտ 3 տասնյակ հարց է ընդգրկված, թեպետ մոտ կեսը երկրորդ ընթերցման են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։ Մեզ հայտնի դարձավ, որ Ճաղարյանը դիմումը գրել է դեռեւս 2 օր առաջ։ Դիմումի պատճառը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Թերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։
Արցախում հնարավոր էին հետընտրական որոշակի զարգացումներ՝ նոր կոալիցիայի ձեւավորում կամ իշխանության նոր դասավորություն, սակայն ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում։
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ճգնաժամային այս իրավիճակում բացի ուղերձներ հղելուց, նաեւ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ հեռախոսազրույցներ է ունենում:
Մինչ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարզի բնակիչներին, մարզում բարձր հեղինակություն ունեցող Ավշարի սեփականատեր Գրիգորյան եղբայրներն ինչով կարող են, օգնում են բնակիչներին։
նչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցան համապետական ընտրություններ:
Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը:
2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից:
Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։
Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես եւ երբ է անցկացվելու հանրաքվեն, եւ ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռեւս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։
Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու: