Դրանց համաձայն՝ զինված ուժերի անձնակազմը կազմում է 685.862 մարդ:
Այսօրվա ասուլիսի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Միսակյանը՝ ադրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին ելույթին՝ ասաց, որ Հայաստանում հստակ կա քաղաքական մենաշնորհ՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ԱԺ-ում, կա նաև տնտեսական, տեղեկատվական մենաշնորհ, հիմա էլ գնում է ընդդիմադիր դաշտի մենաշնորհացման գործընթացը, որը, ըստ նրա՝ շատ անընդունելի է.
ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք պաշտոնաթող նախագահին հատկացվող գրասենյակն ու բնակարանը կարո՞ղ են օգտագործվել նրանց ժառանգների կողմից:
Լուկաշենկոյի կարծիքով՝ դա վկայում է փետրվարի 11-12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման ժամանակ ընդուանված որոշումները կատարելու մասին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Վարդան Բոստանջյանը, ի տարբերություն իր շատ կուսակիցների, չի պատրաստվում կուսակցությունից դուրս գալ: 168.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որ 2012 թվականից հետո ակամայից ավելի քիչ հարաբերություններ ունի և մխրճված չէ կուսակցության ներսում ընթացող մանրամասների մեջ:
«Առաջին նախագահն ասում՝ պետություն, շարժվիր իմ ուղենշած ուղիով և մի շեղվիր, եթե շեղվես, կարող է՝ լինել աղետալի հետևանք: Այսինքն՝ եթե դու հիմա այս հռչակագիրն ընդունեցիր, աշխարհի երկրները շուռ կգան Հայաստանից, Թուրքիան կկատաղի, և մենք կունենանք աղետալի հետևանք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին հնչեցրած ելույթի մասին՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Զարիֆն անկասկած է համարել, որ բանակցությունները շարունակում են մնալ որպես Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման միակ եղանակ:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Քվեարկությունից առաջ Արմեն Աշոտյանն Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշաններ նվիրեց եվրոպացի պատվիրակներին:
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից։
Նախորդ տարվա աշնանը ես եռօրյա գաղտնի հանդիպում կազմակերպեցի Վերին Բավարիայի ավաններից մեկում, որին մասնակցեցին ռուսական ընդդիմության ներկայիս և նախկին առաջնորդները:
«Ես չեմ համարում, որ Հայաստանում եղել է ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը նշանակում է քաղաքական կառույց՝ հիմնված գաղափարական դրույթների վրա: Ընդդիմությունը, որն ասում եք, թե փոշիացավ՝ գաղափարական հիմքեր չուներ, իսկ եթե քաղաքական պայքարը չունի գաղափարական հիմքեր, ապա այդ պայքարը նույնպես քաղաքական համարել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ համարո՞ւմ եք, որ վերջին շրջանում ընդդիմության փոշիացման գործընթաց տեղի ունեցավ, ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Թեև փետրվարի սկզբին Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին հանդիպեց Սամցխե-Ջավախքը ներկայացնող պատգամավորներ հետ՝ շրջանի բնակիչների երկքաղաքացիության հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ջավախահայերի բողոքները շարունակվում են. Նրանք զրկված լինելով երկքաղաքացիության իրավունքից՝ շարունակում են ժամանակավոր կացության իրավունք ստանալ անձնագրային բաժանմունքներից, քանի որ Վրաստանն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին Վրաստանում լինել 90 օրից ավելի: Իսկ ջավախահայերը մեծամասնությամբ նախընտրում են ռուսական և հայկական քաղաքացիությունից չհրաժարվել՝ արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված դժվարություններից խուսափելու համար:
Անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությանը՝ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ այն հանդիսանում է 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած պատերազմի շարունակությունը:
Ի պատասխան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին (պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) հասցեագրված նամակ-պահանջագրի` այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան, որը ներկայացվում է ստորև:
Այդ մասին է վկայել Bloomberg գործակալության կազմած «դժբախտության ինդեքսը» (misery index):
Մեզ համար, ուկրաինացիների համար Նեմցովը մշտապես կմնա որպես Ռուսաստանի հայրենասեր ու Ուկրաինայի բարեկամ:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ԲՀԿ-ից դուրս գալու մասին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել Ռուստամ Գասպարյանը:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Դեկարտ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կազմակերպված «Լաիցիզմը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով կոնֆերանսի ժամանակ:
Ուկրաինացիները ժամանակին հրաժարվել են այնպիսի զենքից, որը կարող էր պաշտպանել նրանց:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայի և ապագայի մասին՝ նշեց, որ իրենց համար դեռ սկզբից էլ պարզ էր, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվելու։ «Մենք այդպես էլ չհասկացանք՝ ե՞րբ ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն, պոկվեց իշխանությունից և գնաց՝ որպես ընդդիմություն»։
ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, լրագրողներից մեկի հետ վեճի է բռնվել ԱԺ-ում: yerkir.am-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, իսկ երբ լրագրողը պնդել է իր հարցերը, նա զայրացել է.
Պուտինը ճիշտ չի ընկալում Ուկրաինայի և «գունավոր հեղափոխությունների» հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
«Արժի՞, որ ընդհանրապես գնահատական տամ։ Կարծում եմ՝ այնտեղ գնահատական տալու բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Միմոնյանը։ Ըստ նրա՝ այսօր ՀԱԿ-ը և իր առաջնորդը խնդիր ունեն վերակենդանանալու, ինչ-որ տեղից ուժ քաղելու։
Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը:
Ուկրաինացի մոդելը Կիև է եկել իր փաստաբան Վադիմ Պռոխոռովի հետ և հրաժարվել է շփվել մամուլի հետ:
Անցյալ տարի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը խոստացել էր «փակել մարգինալների թեման և այլևս երբեք չանդրադառնալ դրան` նույն բանն ակնկալելով նաև իր գործընկերներից». «Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք»։ Սակայն մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ այլ ընդդիմադիր ուժերին, այս անգամ` կոդավորված։
Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի վերջին շրջանի, իր իսկ բնորոշմամբ, «բուռն» քաղաքական իրադարձությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գործադրված «վայրագ հաշվեհարդարի», ընդդիմության հետագա ծրագրերի և, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ կապված գնահատականներ գրեթե չհնչեցրեց: Եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորելով՝ հայտարարեց, որ առնվազն մինչև ապրիլի 24-ը ՀԱԿ-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից։
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը ետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը: