Քաղաքական դաշտը՝ ՀՀԿ-ԲՀԿ հայտնի հակամարտությունից հետո

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայի և ապագայի մասին՝ նշեց, որ իրենց համար դեռ սկզբից էլ պարզ էր, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվելու։ «Մենք այդպես էլ չհասկացանք՝ ե՞րբ ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն, պոկվեց իշխանությունից և գնաց՝ որպես ընդդիմություն»։

Մյուս բանախոսը՝ «Օրինաց Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Միսակյանն էլ նշեց, որ քաղաքական դաշտում ստեղծվել էր երկու բևեռ, որոնք սուր առճակատման գնացին՝ անձնական վիրավորանքներից հասնելով մինչև հայտնի բանակցությունները, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նա նկատեց, որ շատ ընդդիմախոսներ ասում են՝ դա բերեց քաղաքական դաշտի դատարկմանը, բայց իր կարծիքով՝ դա այդպես չէ։ «Քաղաքական դաշտում կան կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում են աշխատել և իրենց քաղաքական գիծն առաջ տանել։ Համաձայն չեմ, որ քաղաքական դաշտը դատարկվեց ՀՀԿ-ԲՀԿ հայտնի հակամարտությունից հետո»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031