Բաժիններ՝

Պորոշենկոն Ազատության շքանշանով հետմահու պարգևատրել է Նեմցովին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազատության շքանշանով հետմահու պարգևատրել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին: Նեմցովն այդ պատվին արժանացել է ժողովրդավարության զարգացման, սահմանադրական իրավունքների պաշտպանության, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական-քաղաքական անձնազոհ գործունեության համար:

Պորոշենկոն հայտարարել է, որ Նեմցովն Ուկրաինայի ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես մարդ, որի համար ազատությունը եղել է ունիվերսալ արժեք, ինչը չի ճանաչում սահմաններ.

«Մեզ համար, ուկրաինացիների համար Նեմցովը մշտապես կմնա որպես Ռուսաստանի հայրենասեր ու Ուկրաինայի բարեկամ: Նա իր կյանքով ապացուցել է, որ դա կարելի է համատեղել, եթե միայն լինի այդպիսի ցանկություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031