Ֆրանսիայում հայկական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացին գունավոր հեղուկ է լցրել Թուրքիայի դեսպանի վրա

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը կոնֆերանսներից մեկի ժամանակ ունեցած ելույթում ենթարկվել է «ներկանյութային հարձակման»:

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Դեկարտ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կազմակերպված «Լաիցիզմը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով կոնֆերանսի ժամանակ:

Դեսպանի ելույթի ժամանակ ամբիոնին է մոտեցել կոնֆերանսի ներկաներից մեկը և ներկանյութ է շպրտել նրա վրա: Անվտանգության աշխատակիցները վնասազերծել են հարձակումն իրականացնողին:

Պարզվել է, որ նա հայկական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի է: Ստորև ներկայացվող Al-Jazeera հեռուստաալիքի տեսանյութի վրա գրված է, որ նա նռան հյութ է լցրել դեսպանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031