Վարդան Բոստանջյանը մնալու է «Բարգավաճ Հայաստանում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Վարդան Բոստանջյանը, ի տարբերություն իր շատ կուսակիցների, չի պատրաստվում կուսակցությունից դուրս գալ: 168.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որ 2012 թվականից հետո ակամայից ավելի քիչ հարաբերություններ ունի և մխրճված չէ կուսակցության ներսում ընթացող մանրամասների մեջ:

«Ես զբաղված մարդ եմ, քիչ ժամանակ ունեմ կուսակցության մանրամասների մեջ մտնելու համար, դրա համար էլ չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում ներսում»,- ասաց Վ. Բոստանջյանը՝ նկատելով, որ ինքը շարունակում է մնալ կուսակցության շարքերում:

 

Տեսանյութեր

Լրահոս