Էդվարդ Նալբանդյանը՝ սահմանագծի իրավիճակի սրման մասին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Aravot.am կայքի հարցին

– Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակի սրումը սահմանագծին։ 

– Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։  Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից։

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ։

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս