![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինան ընդգրկվել է աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների հնգյակում
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_b94a31f16f7b6f1cc26493f9f79a4d04.jpg)
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ընդգրկվել է աշխարհի «ամենադժբախտ» տնտեսությունների հնգյակում: Այդ մասին է վկայել գործակալության կազմած «դժբախտության ինդեքսը» (misery index): Այն կազմելիս հաշվի են առնվել ինֆլյացիան ու գործազրկությունը:
Առաջին տեղում Վենեսուելան է, որի ինդեքսը կազմում է մոտ 85 տոկոս: Ապա գալիս են Արգենտինան (ավելի քան 30 տոկոս), ՀԱՀ-ը (29 տոկոս), Ուկրաինան (27 տոկոս) և Հունաստանը (23 տոկոս): Ռուսաստանը 7-րդն է՝ 20 տոկոս, իսկ Ինդոնեզիան՝ 15-րդը (12 տոկոս):
ԱՄՆ-ում գտնվող Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանկեի գնահատմամբ՝ Ուկրաինայում տարեկան իրական ինֆլյացիան հասել է 272 տոկոսի: Պաշտոնական տվյալներով՝ գներն աճել են 28.5 տոկոսով:
2015 թվականի ապրիլի 1-ից Ուկրաինայում բարձրանալու են կոմունալ ծառայությունների սակագները: 4 անգամ թանկանալու է գազը, իսկ էլեկտրաէներգիան թանկանալու է 3.5 անգամ: 2015 թվականին Ուկրաինայում ակնկալվում է, որ գործազրկության մակարդակը կկազմի 9.5 տոկոս: Նախորդ տարի այն կազմել է 8.9 տոկոս: